«Անդերլեխտը» փորձառու ակումբ է. Կլոպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է բելգիական «Անդերլեխտի»-ի դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրի շրջանակներում սպասվող հանդիպման մասին:

« «Անդերլեխտը» փորձառու ակումբ է, որի կազմում խաղում են բարձրակարգ ֆուտբոլիստներ: Ցանկանում ենք դառնալ այդ թիմի ամենածանր մրցակիցը: Բելգիայի առաջնությունում նրանք ամեն օր չեն խաղում «Բորուսիա»-ի կարգ ունեցող մրցակիցների հետ:

Նախորդ խաղում մենք պարտվեցինք պաշտպանությունում թույլ տված սխալների պատճառով: Հուսով ենք, որ վնասվածք ունեցող ֆուտբոլիստների ապաքինումն արագ  կընթանա»,- նշել է Կլոպը:

Նշենք, որ «Անդերլեխտ» – «Բորուսիա» հանդիպումը կկայանա այսօր և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:




Լրահոս