Վենեսուելայի նախագահը Օբամայից գրիպով է վարակվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կատակով պատմել է իր համաքաղաքացիներին, որ անցած շաբաթ Նյու Յորքում կայացած ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում ստիպված է եղել ելույթ ունենալ բարձր ջերմությամբ՝ գրիպի պատճառով, որով իրեն վարակել էր ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:

«Գրիպը, որով ես վարակվել եմ անցած շաբաթ Նյու Յորքում, ոչ մի կերպ չի անցնում, – ասել է Մադուրոն՝ ելույթ ունենալով Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում: – Իմ ջերմաստիճանը բարձրացել էր մինչև 40 աստիճան գրիպից, որով ինձ վարակել էր Օբաման՝ կողքովս անցավ և ինձ վարակեց «Օբամայի գրիպով», – ասել է նախագահը:

Մադուրոն պատմել է, որ ՄԱԿ-ում ելույէից 1 ժամ առաջ խմել է շաքարեղեգնից և կիտրոնից պատրաստված հյութ և ինչ-որ կաթիլներ, դա իրեն օգնել է բարձր ջերմաստիճանով ելույթ ունենալ. տեղեկացնում է ТАСС-ը:




Լրահոս