ԱԺ պատգամավորները վաղը ֆուտբոլ կխաղան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ծանր ու լարված քառօրյայից հետո ԱԺ պատգամավորները վաղը` հոկտեմբերի 3-ին, ժամը 17:00-ին, Երևանի «Հրազդան» մարզադաշտում ֆուտբոլային հանդիպում կանցկացնեն հայաստանյան լրատվամիջոցների հավաքականի հետ:

ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից հաղորդում են, որ «ֆուտբոլային» թիմերից մեկը` ԱԺ հավաքականը, հանդես կգա հետևյալ կազմով.

1. Աղաբաբյան Աշոտ – ԱԺ պատգամավոր (թիմի ավագ)
2. Ավագյան Կարեն – ԱԺ պատգամավոր
3. Բաբայան Արմեն – ԱԺ պատգամավոր
4. Բադոյան Էդուարդ – ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչություն
5. Թովմասյան Հրայր – ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար
6. Թորոսյան Շիրակ – ԱԺ պատգամավոր
7. Ղասաբօղլյան Արմեն – ԱԺ նախագահի խորհրդական
8. Մինասյան Արծվիկ – ԱԺ պատգամավոր
9. Մինասյան Էրիկ – ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ
10. Նահապետյան Կորյուն – ԱԺ պատգամավոր
11. Նասալյան Արմեն – ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչություն
12. Շարմազանով Էդուարդ – ԱԺ փոխնախագահ
13. Սահակյան Հովհաննես – ԱԺ պատգամավոր
14. Սամվելյան Արբակ – ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչություն
15. Սարգսյան Հայկ – ԱԺ աշխատակազմի իրավաբանական վարչության պետ
16. Քեֆիլյան Սարգիս – ԱԺ պատգամավորի օգնական
17. Ֆարմանյան Սամվել – ԱԺ պատգամավոր

Ի դեպ, մուտքն ազատ է:




Լրահոս