Հովիկ Աբրահամյանը մոտ օրերս կմեկնի Վաշինգտոն. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Հովիկ Աբրահամյան վարչապետին միջազգային հանրությունն այդպես էլ չընդունեց: ՌԴ վարչապետ Մեդվեդեւը հրաժարվեց նախապես խոստացված այցից, ԱՄՆ, անգամ հարեւան Իրան ուղեւորությունները չստացվեցին: Աշխարհը օլիգարխիկ վարչապետի կերպարին այնքան էլ լավ չի վերաբերվում, եւ շատ կարեւոր է, որ նրան մի քանի երկրներում ընդունեն, եւ այս առումով սառույցը կոտրվի: Մեր տեղեկություններով, վերջինիս այս հարցում օգնության է հասել ոչ այլ ոք, քան իր վաղեմի «բարեկամ» Տիգրան Սարգսյանը, ով հարթել է այս հարցը, եւ Հովիկ Աբրահամյանը մոտ օրերս կմեկնի Վաշինգտոն` մասնակցելու Համաշխարհային բանկի տարեկան համաժողովին: Թերեւս Տիգրան Սարգսյանն այնքան էլ հոժարակամ չի նպաստել այս ուղեւորությանը, մեր տեղեկություններով` նման այց կազմակերպելու հանձնարարական է տվել Սերժ Սարգսյանը, ԱՄՆ կատարած վերջին այցի ժամանակ: Այցի կազմակերպման հարցում դեր է խաղացել այն, որ Տիգրան Սարգսյանը ելումուտ ունի Սպիտակ տուն»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս