Լեոնարդո դի Կապրիոն հրաժարվել է Ստիվ Ջոբսի դերից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Տիտանիկի» աստղ Լեոնարդո դի Կապրիոն հրաժարվել է կատարել Apple-ի հիմնադիր Ստիվ Ջոբսի դերը լեգենդար գործարարի մասին պատմող նոր ֆիլմում, որը նկարահանում է Դեննի Բոյլը:

«Վերադարձածը» ֆիլմի նկարահանումների ավարտից հետո Դի Կապրիոն պատրաստվում է երկարատև արձակուրդ վերցնել. տեղեկացնում է The Hollywood Reporter-ը:

Ինճպես նշում են Ստիվ Ջոբսի մասին ֆիլմի ղեկավարները, ներկայումս նրանք հույս ունեն, որ Դի Կապրիոյին կփոխարինի Մետ Դեյմոնը, Բեն Աֆլեկը, Քրիստիան Բեյլը կամ Բրեդլի Կուպերը: Կինոնկարի սցենարի հիմքում Ուոլտեր Այզեկսոնի գիրքն է, որի հեղինակային իրավունքները գնել է Sony Pictures ընկերությունը:




Լրահոս