Մոսկվայի Բասմաննի դատարանը ուրբաթ օրը որոշում կայացրեց փոխել հայազգի գործարար Լևոն Հայրապտյանին խափանման միջոցը տնային կալանքի, տեղեկացնում է Ria.ru-ն:
Այսպիսով, դատարանը բավարարել է խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:
Գործարար Լևոն Հայրապետյանը մեղադրվում է 2009թ.-ի ապրիլին Ուրալ Ռախիմովի կողմից իր գլխավորած «Բաշնեֆտի» բաժնետոմսերը ԱՖԿ «Սիստեմա» հոլդինգին վաճառելու մասնակցության մեջ: Նրան փողի հափշտակման և լվացման մեղադրանք է ներկայացվել:
«Բաշնեֆտի» գործով առավել բարձրաստիճան մեղադրյալն է ԱՖԿ «Սիստեմայի» ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովը, որ հանդիսանում է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը: Ներկայումս Եվտուշենկովը գտնվում է տնային կալանքի տակ: