Որ ժողովուրդը կանգնի, ո՞ւր եք փախնելու, ո՞ր մկան ծակը. Լևոն Զուրաբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեք ուժերը հավաքվել են, որ իշխանափոխություն անեն: Վանաձորում կայացած հանրահավաքի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Նա հիշեցրեց Սերժ Սարգսյանի` շաքարի մենաշնորհի վերաբերյալ արված հայտարարությունն ու ընդգծեց. «Սերժ Սարգսյանն ասում է, թե բա փոքր երկիր է, քանի՞ հոգի շաքար ներկրի: Այ ախպեր, բա նման խելք ունեցող մի նախագահն էլ շատ է Հայաստանի համար: Մենակ շաքարի մենաշնորհի վրա եկամտաբերությունը 250 տոկոս է: ՀՀ իշխանություններն իրենց գործողություններով ապացուցում են՝ չկա հանցանք, որի առջև իրենք կկանգնեն: Պարզ հաշվարկները ցույց են տալիս, որ միայն շաքարի մենաշնորհը քանդելուց հետո շաքարի գինը 2.5 անգամ նվազելու է: Առաջինը պետք է սա անենք, երբ բոլորով քշենք իշխանություններին, քանդենք մենաշնորհները, որ իջեցնենք բոլոր գները՝ ստեղծելով ՀՀ-ում ազնիվ մրցակցության մթնոլորտ»:

Լևոն Զուրաբյանը ընդգծեց, որ իրենք գործ ունեն մի աղետի հետ, որը չի էլ ուզում լսել իրենց:  «Սրանք իրենց մնալու համար գտել էին մի արդարացում: Ասում էին, թե հա, թալանում ենք ժողովուրդ ջան, ճիշտ ա, գողանում ենք, կազինո ենք գնում, բայց զատո Ղարաբաղը պահում ենք: Ես նոր վերադարձել եմ ԵԽԽՎ-ից, որտեղ հայաստանյան դիվանագիտությունը կրել է ամենախայտառակ պարտություններից մեկը: ԵԽԽՎ-ն որոշել է, որ պատրաստելու է զեկույց, որը կոչվելու է «Բռռնության ահագնացում ԼՂՀ-ում ու Ադրբեջանի այլ օկուպակցված տարածքներում»: Այսուհետ ԵԽԽՎ-ն համարում է, որ Ղարաբաղը Ադրբեջանից օկուպացված տարածք է, մի բան, որը երբեք ձևակերպված չի եղել միջազգային փաստաթղթերում: Այնպես որ մարտի մեկով մեզ չվախեցնեք հովիկաբրահամյաններ, սերժիկսարգսյաններ: Հլա տեսնենք, որ ժողովուրդը կանգնի ո՞ւր եք փախնելու, ո՞ր մկան ծակը», – հայտարարել է նա::




Լրահոս