Փոխվարչապետին կփոխարինի ՀՅԴ-ական նախկին գյուղնախարար Դավիթ Լոքյանը. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը երեկ դեռ շարունակում էր աշխատել եւ չին գործընկերների հետ էր հանդիպում, այդուհանդերձ, կառավարության կուլիսներում նրան փոխարինողի անունն է պտտվոմ` ՀՅԴ-ական նախկին գյուղնախարար Դավիթ Լոքյանի, ով Հովիկ Աբրահամյանի մտերիմն է, իսկ տղան` Սերգեյը` վարչապետի խորհրդականը: Թեեւ խոսվում է, որ Արմեն Գեւորգյանն ինքնակամ է որոշել հեռանալ փոխվարչապետի պաշտոնից, եւ անգամ Սերժ Սարգսյանի հորդորները չեն ազդել, սակայն կառավարությունում երեկ չբացառեցին, որ նա կնշանակվի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, որը թափուր է Արթուր Բաղդասարյանի հեռանալուց հետո: Կառավարությունում այլ սպասվող փոփոխությունների մասին էլ են խոսում, մասնավորապես` աշխատանքի եւ սոցիալական ապահովության ու առողջապահության նախարարությունների միավորման, սակայն ասում են, որ դա կլինի ավելի ուշ»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս