Տաջիկ գործարարը պայթել է սեփական գեղեցկության սրահում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դուշանբեում գեղեցկության սրահի սեփականատերը զոհվել է իր հաստատությունում տեղի ունեցած պայթյունից: Ենթադրվում է, որ արտակարգ պատահարի պատճառ է դարձել գործարարի առանձնասենյակում գտնվող գազի բալոնի պայթյունը:

Ահաբեկչության վարկածն իրավապահներն անմիջապես բացառել են:

Ինչպես տեղեկացնում է Интерфакс-ը, դեպքը տեղի է ունեցել սրահի բացվելուց հետո՝ տեղի ժամանակով մոտ 11:00-ի սահմաններում: Գազի բալոնի պայթյունից հետո, հավանաբար, հրդեհ է սկսվել, ինչին նպաստել են սրահում գտնվող մազի ներկը և այլ քիմիկատներ: Այն բանից հետո, երբ հաջողվել է մարել հրդեհը, շենքում հայտնաբերվել է տիրոջ՝ 45-ամյա Օլեգ Տոկովի դիակը: Ականատեսների խոսքով՝ սրահի երկու աշխատակցուհիներին տեղափոխել են հիվանդանոց, քանի որ նրանք շնչել են հրդեհից առաջացած թունավոր նյութերը:

Դուշանբեում, արդեն մի քանի տարի է, դադարեցվել է գազամատակարարումը, և էլեկտրականության հաճախակի անջատումների պատճառով քաղաքացիներից շատերը ստիպված են օգտվել վտանգավոր գազի բալոններից:




Լրահոս