Բնակարանների ապահովման ծրագիրն ավելի մատչելի կդառնա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը ներկայացրեց պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ադոնց փողոցի թիվ 6/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների վաճառքի և բնակարանների բաշխման պայմանները, կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրին ներկայացվող պահանջներն ավելի մատչելի դարձնելու նախագիծ:

«Առաջարկում ենք ընդլայնել այդ ծրագրի շրջանակներում բնակարան ձեռք բերողների կազմը, հանել աշխատանքային ստաժի կետը»,- նշեց զեկուցողը:

Նա հայտարարեց, որ հայտարարված մրցույթում «Արդշինինվեստ» բանկն է հաղթող ճանաչվել, քանի որ այն կանխավճարի 20 տոկոսի փոխարեն՝ 7 տոկոս է առաջարկել: «Այսպիսով՝ պայմաններն ավելի մատչելի են դառնալու»,- ընդգծեց Նարեկ Սարգսյանը:




Լրահոս