Աշոտ Սուքիասյանը խոստովանել է, որ Տիգրան Սարգսյանը օֆշորային գործին միջամտել է. aravot.am

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օֆշորային սկանդալի գործով հայտնի գործարար Փայլակ Հայրապետյանն ու նրան սնանկացման եզրին հասցրած Աշոտ Սուքիասյանը առաջիկայում կրկին կառերեսվեն:

Պարոն Հայրապետյանը Aravot.am-ին պատմեց, որ թեեւ արդեն մի քանի անգամ առերեսվել են, բայց այդ գործով իր հարցերը դեռ չեն սպառվել: Վերջին առերեսումը երեկ է տեղի ունեցել, ու պարոն Հայրապետյանը Աշոտ Սուքիասյանից հետաքրքրվել է, թե ինչ հիմքով է Ամերիաբանկը բիզնես պլան գրել ու ինչ հիմքով են ահռելի մեծ չափով գումարներ նրան տրամադրել. «Պատասխանեց, որ ինքը գնացել է Ամերիաբանկ, վարչապետը զանգել է բանկի սեփականատեր Վարդան Վարդանյանին, որ 12 միլիոն դոլար վարկ տա: Այդ ժամանակ իմ փաստաթղթերն են վերցրել, որ վարկը ձեւակերպեն:

Վարկի ձեւակերպման բիզնես ծրագիրը կազմել է բանկի մասնաճյուղերից մեկում, որի տնօրենը Գագիկ Սահակյանն էր: Այդ պահից որոշված է եղել, որ խարդախություն արվի: Բիզնես ծրագրում գրված է, որ Աշոտ Սուքիասյանի հանքում կա տասը հազար տոննա ոսկի, 9 միլիոն 600.000 կարատ ադամանդ՝ տասը մետր խորության վրա: Բայց եթե այդ հարստությունները հաստատված լինեին, կարող էին իմ փաստաթղթերից ոչինչ չվերցնել ու Աշոտ Սուքիասյանին մինչեւ 500 միլիոն դոլար վարկ տալ: Բայց այդ տվյալները իրականությանը չեն համապատասխանել, կեղծ փաստաթղթեր են»:

Հայրապետյանը Աշոտ Սուքիասյանի հետ առերեսումներից հասկացել է, որ գործի քննությունից փորձ է արվում հանել Տիգրան Սարգսյանին ու Նավասարդ Կճոյանին. «Փորձում են նրանց ջրից չոր դուրս հանել: Բայց առերեսման ժամանակ Աշոտ Սուքիասյանի ներկայացմամբ դուրս եկավ, որ Տիգրան Սարգսյանն ու Կճոյանը հանցագործության պաշտպաններ են: Աշոտին ասել են՝ դու գնիր, մենք ամեն ինչ կանենք: Եթե իրենք էլ չեն, ապա ձեռնարկությունը գրանցել են տվել, հակառակ դեպքում նման ահռելի գումարներ չէր փոխանցվի»:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս