Բանակցություններ Տիմոշենկոյի՝ հացադուլից դուրս գալու շուրջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բուժաշխատողները Յուլյա Տիմոշենկոյին կարող են դուրս բերել հացադուլից, որը նա հայտարարել էր բանտում իր հետ կոպիտ վերաբերմունքի համար: Նախատեսվում է, որ նախկին վարչապետին բուժող բժիշկը լինելու է գերմանական հիվանդանոցի բժիշկ Լուտց Հարմսը, որը նախօրեին Ուկրաինա է ժամանել: “Բուժումն անհնար է սկսել, քանի դեռ Յուլյա Տիմոշենկոն հացադուլի մեջ է: Մենք հույս ունենք, որ բժիշկ Հարմսը, որպես նրա բուժող բժիշկ, այսօր կսկսի նրան հացադուլից հանել”,- ասել է Տիմոշենկայի փաստաբան Վլասենկոն:




Լրահոս