Նոր կոալիցիայի հարցն այժմ քննարկման փուլում է. Տ. Սարգսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Նոր կոալիցիայի ձեւավորման հարցը քննարկման փուլում է: Այդ մասին մայիսի 9-ին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով Հաղթանակի զբոսայգի էր այցելել հարգանքի տուրք մատուցելու Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին: “Այդ հարցն այժմ քննարկման փուլում է”,- ասել է Տիգրան Սարգսյանը`  պատասխանելով խորհրդարանում կոալիցիա կազմելու հնարավորության մասին հարցին: Իսկ այդ քննարկումներում նոր կոալիցիայի քանի՞ սցենարներ կան, հարցին էլ կատակով արձագանքեց. “16 սցենար”:
Ինչ վերաբերում է շրջանառվող խոսակցություններին, թե ինքն է լինելու ԱԺ նախագահը, վարչապետն արձագանքեց, որ տարբեր բաներ են ասում, իսկ ինքն այսօր միայն ասում է. “Շնորհավոր մեր վետերանների տոնը”:
“Փոփոխությունները լինելու են այնքան, որ ժողովրդի իրավիճակը բարելավվի եւ մարդիկ իրենց մաշկի վրա զգան այդ փոփոխությունները”,- ասել է Տիգրան Սարգսյանը:




Լրահոս