«Սերբիայի նախագահի այցը Հայաստան նոր խթան է քաղաքական երկխոսության համար»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը այսօր ՀՀ նախագահական գրասենյակում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ  շնորհակալություն հայտնեց Հայաստանին՝ Կոսովոյի անկախությունը չճանաչելու համար։

«Ես գործընկերոջս ներկայացրի իրավիճակը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: Սերբիայի նախագահը ներկայացրել Բելգրադի մոտեցումները Կոսովոյի հարցում: Ուզում եմ ընդգծել, որ չնայած չճանաչված կարգավիճակին՝ Սերբիան այդուհանդերձ ուղիղ բանակցություններ է վարում Կոսովոյի հետ: Մենք նույնպես կարծում ենք, թե անհեռանկարային է կարծել, թե հակամարտությունների գոտիներում ընտրված իշխանությունները ոչ լեգիտիմ են: Դրա այլընտրանքը քաոսն է»,- նշել է Սարգսյանը: Վերջինս հույս է հայտնել, որ Սերբիայի նախագահի այցը նոր խթան կհաղորդի հայ-սերբական քաղաքական երկխոսությանը և երկկողմ համագործակցության օրակարգն առաջ մղելու գործին:

Անդրադառնալով երեկ՝ Հայաստան –Սերբիա Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Սերբիա՝ երկու երկրների հավաքականների մասնակցությամբ խաղին, որն ավարտվեց ոչ ոքի, Սերժ Սարգսյանը նշեց, որ իրենք երկուսն էլ դժվարությամբ էին խաղի ժամանակ զսպում իրենց էմոցիաները և ավելացրեց, որ թող, մարզական հարթակը միակը լինի, որտեղ երկու երկրները կհամագործակցեն:

Նշենք նաև, որ այսօր Սերբիայի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիր, իսկ ասուլիսից և նրա պատվին տրվելիք ճաշից հետո պետք է այցելի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, որից հետո Սերբիայի նախագահի պաշտոնական այցը կավարտվի:




Լրահոս