Բարսելոնում անկախության կողմնակիցները ցույցեր են անցկացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բարսելոնում ուժերն են չափում անկախության հանրաքվեի անցկացման կողմնակիցներն ու հակառակորդները: «Կատալոնիայի ազգային ասամբլեա» կազմակերպությունը կոչ է արել տարածաշրջանի բնակիչներին փողոց դուրս գալ և արտահայտել իրենց վերաբերմունքն ինքնորոշման հարցի վերաբերյալ: Բարսելոնի կենտրոնական հրապարակ են եկել հիմնականում անկախության կողմնակիցները:

Նրանք հագել էին ազգային կարմրադեղին գույնի զգեստներ և կրում էին «Այո» գրառմամբ պաստառներ, կամ տառեր, որոնցից կարելի է կազմել «Անկախություն» բառը: Ակցիային մասնակցել է ընդհանուր առմամբ մի քանի հազար մարդ. տեղեկացնում է Россия 24-ը:

Կատալոնիայի անկախության հանրաքվեն նախատեսվում էր անցկացնել նոյեմբերի 9-ին, սակայն Իսպանիայի սահմանադրական դատարանը արգելել է նման քվեարկությունը: Այդ ժամանակ տեղի իշխանությունները որոշել են կազմակերպել, այսպես կոչված, հասարակական կարծիքի հարցում և դրանից հետո որոշել հետագա անելիքները:




Լրահոս