Ռ. Գորբաչովայի եղբայրը հոգեբուժարանում է պահվում օրինական հիմքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԽՍՀՄ առաջին նախագահի կնոջ՝ Ռաիսա Գորբաչովայի եղբայրը՝ Եվգենի Տիտարենկոն, հոգեբուժարանում պահվում է միանգամայն օրինական հիմքով: Նման եզրակացության է եկել Վորոնեժի մարզային դատախազությունը ստուգումների արդյունքում:

Տիտարենկոն 38 տարեկանում ճանաչվել է անգործունյա և քաղաքային հոգեբուժարան է տեղափոխվել 1973թ. և մինչ այժմ այնտեղ բուժում է անցնում: Նրա առողջական վիճակով պարբերաբար հեռախոսով հետաքրքրվում է մի կին, ով ներկայացել է իբրև հիվանդի քույրը: Սակայն պարզ չէ, թե ինչ քրոջ մասին է խոսքը, քանի որ նրա միակ քույրը հանդիսացող Ռաիսա Գորբաչովան վաղուց մահացել է:

Տիտարենկոյի՝ հոգեբուժարանում պահվելու օրինականությունը կասկածի տակ էր դրվել այն բանից հետո, երբ այդ մասին խոսվել էր սեպտեմբերի 23-ին «Россия 1» հեռուստատեսության կողմից եթեր հեռարձակված «Ուղիղ եթեր» հաղորդման մեջ:




Լրահոս