Ուկրաինայում անցկացվում են խորհրդարանական ընտրություններ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 Ուկրաինայում այսօր անցկացվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: Ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 08.00-ին, իսկ քվեարկությունն ավարտվելու է ժամը 20.00-ին:

 Խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 29 քաղաքական միավորում՝ ներառյալ «Պյոտր Պորոշենկոյի բլոկը», Օլեգ Լյաշկոյի Արմատական կուսակցությունը, «Բատկիվշչինան» ու «Ժողովրդական ճակատը»:

Խորհրդարանական ընտրությունների արդյունքներով պետք է ընտրվի 450 պատգամավոր, որոնց մի մասիը մեծամասնական, իսկ մյուս մասը՝ համամասնական ընտրակարգով:  Քվեարկության ընթացքին հետևելու է 2321 միջազգային դիտորդ: Կարգուկանոնն ապահովում են ավելի քան 80.000 ոստիկաններ, ինչպես նաև ԱԻՆ-ի 7500 աշխատակիցներ: 




Լրահոս