Աղնջաձոր գյուղում արջը վնասել է մեղվի փեթակները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբերի 28-ին` ժամը 09.19-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Աղնջաձոր գյուղում գիշերն արջը վնասել է 4 փեթակ:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Աղնջաձոր գյուղի 1-ին փողոցի թիվ 1 փակուղու 8-րդ տան բակում արջը վնասել է Ջ. Հ.-ի մեղվի փեթակները (4 հատ):

Դեպքի մասին տեղեկացվել է մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետը, ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության Վայոց ձորի տարածքային բաժնի պետը, ՃԿԿ-ում ՀՀ գյուղատնտեսության և ՀՀ բնապահպանության նախարարությունների պատասխանատու աշխատակիցները:




Լրահոս