Մեր նպատակն է առանց կորուստների հասնել գարնանային փուլին. Կասիլյաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ-ի» դարպասապահ Իկեր Կասիլյասը խոսել է ակումբի առաջիկա նպատակների մասին և հայտարարել, թե ցանկանում են առանց կորուստների անցկացնել հանդիպումները:

«Մինչև նոր տարի մենք ցանկանում ենք գլխավորել Իսպանիայի առաջնության  մրցաշարային աղյուսակը, ինչպես նաեւ շարունակել պայքարը Իսպանիայի Գավաթի խաղարկությունում և դուրս գալ Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ:

Ֆուտբոլը շատ փոփոխական է, մեր նպատակն է առանց կորուստների հասնել գարնանային փուլին: Այդ ժամանակ է որոշվում տիտղոսների ճակատագիրը», – նշել է Կասիլյասը:




Լրահոս