Կատալոնիան քվեարկել է անկախության օգտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կատալոնիայի բնակչության ավելի քան 80%-ն իր ձայնը տվել է Իսպանիայի մարզի անկախության օգտին, տեղեկացնում է ТАСС-ը:

Քվեաթերթիկներում առկա էև երկու հարց. «Ցանկանո՞ւմ եք, որ Կատալոնիան դառնա պետություն», «Ցանկանո՞ւմ եք, որ այդ պետությունը լինի անկախ»:

Քվեարկությանը մասնակցածների 80,72%-ը (գրեթե 1,65 մլն մարդ) երկու հարցին էլ «այո» են պատասխանել, 10,11%-ը հաստատական պատասխան են տվել առաջին հարցին, և ժխտողական՝ երկրորդին: Եվս 4,55%-ը «ոչ» են ասել առաջին հարցին:




Լրահոս