Միկրոավտոբուսի սրահում ուղևորուհու պայուսակից դրամապանակ է գողացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Լենինգրադյան փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել 1987 թ. ծնված Լևոն Ա.-ին, որի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է դրամապանակ՝ բանկային քարտերով, կանխիկ գումարով և մի կնոջ կենսաչափական տվյալներով ՀՀ անձնագրով:

Լևոն Ա.-ն խոստովանել է, որ դրամապանակը գողացել է թիվ 71 երթուղու միկրոավտոբուսի սրահում, մի կնոջ պայուսակից: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս