Երևան-Արմավիր ճանապարհին ավտոմեքենան բախվել է ծառին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 13-ին, ժամը 01.55-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «ձախից 6-րդ կողի կոտրվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 31-ամյա մի երիտասարդ և հայտարարել, որ վնասվածքը ստացել է իրենց տան բակում` աստիճանից վայր ընկնելու հետևանքով:

Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել է, որ երիտասարդը վնասվածքը ստացել է նույն օրը, ժամը 01.30-ի սահմաններում, որպես ուղևոր գտնվելով «Հոնդա Ակորդ» մակնիշի ավտոմեքենայում, Երևան-Արմավիր ճանապարհի 38-րդ կմ-ին ծառին բախվելու հետևանքով: Կատարվում է քննություն:




Լրահոս