Ռուս օլիգարխները գնել են Պրահայի ամենաթանկ շենքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանցի մասնավոր ներդրողները FID Group-ի հետ համատեղ գնել են «Սլավոնական տուն» առևտրային-գործարար կենտրոնը, որը գտնվում է Չեխիայի մայրաքաղաքի կենտրոնում: Գործարքի գումարը, ինչպես նաև ռուսաստանյան ներդրողների անունները չեն հրապարակվում:

Հայտնի է, որ 2006թ.-ին ամերիկյան ներդրումային Invesco Real Estate ընկերությունը գնել էր «Սլավոնական տուն»-ը 2,5 մլրդ կրոնով (այն ժամանակ դա կազմել է 4,2 մլրդ ռուբլի): Այսօր դրա 22 հազար քմ մակերես ունեցող տարածքում են գտնվում գրասենյակներ և առևտրային տարածքներ:

Շենքը գտնվում է Na Příkopě փողոցի վրա, որն այսօր ամենաթանկ փողոցն է ոչ միայն Պրահայում, այլև ողջ Չեխիայում: Անցած տարեվերջին այդ տարածքի մեկ քառակուսի մետրը վարձակալման էր տրվում 180-185 եվրոյով, տեղեկացնում է Novinky-ն:




Լրահոս