Դեռ չեմ ուզում ինչ-որ մեկին տեսնել իմ կողքին. Մարգարիտա Բարխոյան (ֆոտո, տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի Մարգարիտա Բարխոյանը պատրաստվում է թողարկել իր առաջին հեղինակային CD-ն: Նա այժմ զբաղված է նոր երգերի ձայնագրությամբ:

top_margarita_barkhoyan_top

 

Armlur.am-ին Մարգարիտան տեղեկացրեց, որ շուտով նկարահանվելու է նաեւ նոր տեսահոլովակ՝ իր հեղինակած երգի հիման վրա: Երգչուհին որդեգրել է մի սկզբունք. հիմնականում կատարում է իր գրած գործերը: Մեր այն հարցին, թե ինչու Մարգարիտան հաճախակի չի երեւում եթերում, վերջինս պատասխանեց. «Եթե կան մարդիկ, որոնք անընդհատ երեւում են, ուրեմն իրենց օգնում են, իսկ ես ինքնուրույն եմ անում ամեն քայլ»:

big_DSC08280_ts1323253047

 

Անդրադառնալով երկրպագուների ցանկությանը, որը վերաբերում է եղբոր հետ կրկին դուետով հանդես գալուն, Մարգարիտան նշեց, որ թեեւ վերջին շրջանում իրենք առանձին են ներկայանում հանրությանը, միասին դեռ էլի հանդես կգան դուետներով:

 

video_bd244a7347460b199c9afbda4b19fbf0

Բացի այդ՝ նա եղբոր համար գրել է նոր մի երգ, որը դեռ չի Երգչուհին պատրաստվում է դուետով հանդես գալ մեկ այլ արտիստի հետ եւս, թե ում՝ նա չցանկացավ մանրամասնել՝ հավելելով, որ այդ հարցը քննարկումների փուլում է: Մարգարիտայի խոսքով՝ ինքն այս տարի Ամանորը դիմավորելու է բեմի վրա՝ Ծաղկաձորում. նա երգելու է մի միջոցառման շրջանակներում: Խոսելով երկրպագուներին հետաքրքրող մեկ այլ հարցի շուրջ, որը վերաբերում է անձնականին, երգչուհին նշեց, որ իր սիրտը դեռ զբաղված չէ. «Ես դեռ չեմ ուզում ինչ-որ մեկին տեսնել իմ կողքին, դրա համար էլ, երևի այդ մեկը չկա, պարզապես ցանկություն չունեմ»,-եզրափակեց նա:

Լուսանկարները՝ Bravo.am-ի

 

Աննա Բաբաջանյան




Լրահոս