Մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններից 25 օր է անցել, սակայն Իջեւան քաղաքի Վալանսի փողոցում դեռեւս ցցված են ՀՀԿ-ի սպիտակ դրոշները, որոնց վրա կուսակցության կարգախոսն է՝ «Հավատանք, որ փոխենք»: Իջեւանի քաղաքապետ Վարդան Ղալումյանին հարցրինք, թե ԱԺ ընտրությունների ավարտից հետո ինչու ՀՀԿ դրոշները չեն հանվում: Քաղաքապետն ասաց, որ ինքը տեղեկություն չունի, թե ով է տեղադրել դրանք, եւ երբ պետք է հանվեն:
ՀՀԿ ԴՐՈՇՆԵՐԸ ՄՆԱՑԵԼ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ