30-ամյա տղամարդն ինքնասպան է եղել՝ կախվելով բաջանաղի շենքի տանիքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 12-ին, ժամը 18.07-ին տեղեկատվություն է ստացվել ԱԻՆ, որ Երևանի Ե.Թադևոսյան փողոցի շենքերից մեկում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ ՕԽ-ն և ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը:

Պարզվել է, որ հայտնաբերվել է Դ. Հ.-ի (ծնվ. 1984 թ.) դին:

Հրշեջ-փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Նշենք, որ shamshyan.com-ը քիչ առաջ անդրադարձել է դեպքին՝ գրելով, որ  ինքնասպան եղած անձը ծնունդով Ստեփանավանից էր և նշված շենքում բնակվում է նրա բաջանաղը: Նա եկել էր Երևան՝ բաջանաղին օգնելու՝ նրա տանը վերանորոգման աշխատանքներ կատարելու համար: Դ.Հ.-ն ամուսնացած էր, կինն ու երեխան բնակվում էին Ռուսաստանի Դաշնությունում, իսկ Ստեփանավանում բնակվում է նրա մայրը և այսօր վերանորոգման աշխատանքների ժամանակ նրա բաջանաղը գնացել է շինանյութերի խանութ՝ ներկեր գնելու և վերադառնալով, նրան հայտնաբերել է տանիքում՝ կախված:

Լուսանկարը՝ shamshyan.com-ի




Լրահոս