Մուրմանսկում տղամարդիկ ծեծկռտուք են սարքել KIA-ի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մուրմանսկի բնակիչները ծեծկռտուք են սարքել KIA ավտոսրահի վերջին մեքենայի համար. տեղեկացնում է FlashNord-ը:

Տարածաշրջանի իրավապահ մարմինների աղբյուրի խոսքով՝ «երկու քաղաքացիներ բռունցքների օգնությամբ պարզում էին, թե ում է բաժին ընկնելու վերջին ավտոմեքենան»:

«Արդյունքում հաղթել է ուժեղագույնը», – եզրակացրել է աղբյուրը:

Ինչպես տեղեկացնում է տեղական մամուլը, երկու ավտոսիրողներն էլ ցանկանում էին մեքենան իջեցված գնով ձեռք բերել:




Լրահոս