Սամվել Տեր-Սահակյանը գրավեց 2-րդ տեղը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանն ԱՄԷ-ի Ալ Էյն քաղաքում ընթացող փառատոնի շրջանակներում անցկացված արագ շախմատի մրցաշարում 7 հնարավորից վաստակեց 6 միավոր և գրոսմայստեր Սալեհ Սալեմի (ԱՄԷ) հետ բաժանեց 1-2-րդ տեղերը:

Լրացուցիչ ցուցանիշներով՝ Տեր-Սահակյանին շնորհվեց 2-րդ տեղը:

Լևոն Բաբուջյանը հաղթողից հետ մնաց կես միավորով: Արման Փաշիկյանը վաստակեց 5, իսկ Տիգրան Լ. Պետրոսյանը, Հովիկ Հայրապետյանը, Մանուել Պետրոսյանը՝ 4,5-ական միավոր. տեղեկացնում է armchess.am-ը:




Լրահոս