Օրվա ֆիլմը՝ «Գանգստեր / Гангстер». դիտել առցանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆիլմի մասին:

Հառլեմի հանցագործ հեղինակության մահից հետո նրա վարորդը՝ Ֆրենկ Լուկասը, որոշում է ստեղծել սեփական քրեական կայսրությունը: Նրա մասնագիտացումը հերոինն է, որը նա բերում է Հարավարևելյան Ասիայից:

Լուկասն իրեն համարում է բիզնեսմեն և մրցակցում է այլ խմբավորումների հետ շուկայի բոլոր կանոններին համապատասխան՝ առաջարկելով որակյալ ապրանք ավելի ցածր գներով: Վաստակելով օրական 1 մլն դոլար և հետևելով իր իսկ կողմից սահմանված խաղի կանոններին՝ նա դառնում է ամբողջ Հառլեմի կուռքը: Սակայն Ֆրենկի հետքերով է գնում Ռիչի Ռոբերտսը՝ Նյու Յորքի այն քիչ ոստիկաններից մեկը, ով առանձնանում է իր ազնվությամբ և ատելի է գործընկերների կողմից:

American_Gangster-fanart

american-gangster-shoot

Անվանում՝ «Գանգստեր»

Օրիգինալ անվանում՝ American Gangster

Թողարկման տարեթիվ՝ 2007

Ժանր՝ քրեական, դրամա

Ռեժիսոր՝ Ռիդլի Սկոտ

Դերերում՝ Դենզել Վաշինգտոն, Ռասսել Քրոու, Չիվետել Էջիոֆոր, Ջոշ Բրոլին, Լիմարի Նադալ, Տեդ Լեվայն և այլոք

 

Թրեյլեր




Լրահոս