Վահան Հովհաննիսյանի հոգեհանգստյանը ներկա են քաղաքական գործիչներ և մեծ թվով քաղաքացիներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Սբ. Սարգիս եկեղեցում այսօր՝ հունվարի 2-ին, տեղի է ունենում Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության բյուրոյի անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի հոգեհանգիստը:

Հոգեհանգստյան արարողությանը ներկա են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ արտգործնախարար էդվարդ Նալբանդյանը, կառավարության այլ անդամներ, ՀՅԴ անդամներ, պատգամավորներ, ընկերներ և մեծ թվով քաղաքացիներ:

Վահան Հովհաննիսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հունվարի 3-ին` ժամը 11:00-13:00-ը, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը, հուղարկավորությունը՝ նույն օրը, Երևանի քաղաքային պանթեոնում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 28-ին երկարատև և ծանր հիվանդությունից մահացել է ՀՅԴ-ական հայտնի գործիչ, Գերմանիայում Հայաստանի դեսպան Վահան Հովհաննիսյանը:




Լրահոս