![](https://armlur.am/wp-content/uploads/2015/01/gPLbuxhdX98.jpg)
Ինչպես արդեն Armlur.am-ը հայտնել էր, այսօր դաժան սպանություն է տեղի ունեցել Գյումրիում. սպանված են գտել մեկ ընտանիքի վեց անդամներին:
Սպանություն կատարելու կասկածանքով հետախուզվում է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը:
Ոստիկանությունը հայցում է քաղաքացիների ուշադրությունը և աջակցությունը:
Լուսանկարում պատկերված անձին տեսնելու դեպքում խնդրում ենք անմիջապես զանգահարել 1-02 հեռախոսահամարով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին: