
Քիչ առաջ Բայանդուր գյուղի մոտակայքում ռուս սահմանապահների կողմից հայտնաբերվել է նախորդ գիշեր Գյումրիի Մյասնիկյան 188 տանը տեղի ունեցած դաժան սպանության գործով կասկածյալ Վալերի Պավելի Պերմյակովը:
Այս պահին նա սահմանապահների մոտ է գտնվում:
Ոստիկանության մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաստատել է այս տեղեկությունը:
Ինչպես արդեն Armlur.am-ը հայտնել էր, այսօր դաժան սպանություն է տեղի ունեցել Գյումրիում. սպանված են գտել մեկ ընտանիքի վեց անդամներին:
Իսկ դեպքից միակ ողջ մնացած 4 ամսական երեխան ենթարկվել է վիրահատության, սակայն շարունակում է գտնվել ծանր վիճակում:
Նշենք, որ Պերմյակովի քույրը մեզ հետ զրույցում նշել էր, որ եղբայրը ոչ մի առողջական խնդիր չի ունեցել, իսկ այն լուրերը, թե Պերմյակովի եղբայրն ազատազրկված է, չի համապատասխանում իրականությանը: