Աշխարհի ամենաթանկ արտաճանապարհային ավտոմեքենաները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամենագնացները սկսեցին լայն կիրառման մեջ մտնել մտնել 90-ականների վերջին 2000-ականների սկզբին: Գնորդներին դուր էր գալիս դրանց բազմաֆունկցիոնալությունը: Ամենագնացը բեռնատարի և միկրոավտոբուսի հաջողված համադրումն է: Առաջինի դեպքում այն բավականին հզոր է կցասայլ կամ նավակ տեղափոխելու համար: Բացի այդ, սրահում մեծ է տարածությունը, ինչը թույլ է տալիս զուգահեռներ տանել միջին չափի միկրոավտոբուսի հետ:

2000-ականների կեսին ամենագնացների նկատմամբ պահանջարկը նվազեց, քանի որ բոլորը ձգտում էին գնել քիչ վառելիք ծախսող մեքենա` կապված էներգետիկ ճգնաժամի հետ: Դրանց արժեքի նվազմանը զուգահեռ վաճառքի ծավալները ևս նվազում էին: Տնտեսական որոշակի վերելքից հետո ամենագնացներով նորից սկսում են հետաքրքրվել:

Սակայն այս ճգնաժամը չի վերաբերում շքեղ և թանկարժեք ամենագնացներին: Այն մարդը, ով կգնի այսպիսի մեքենա, անկասկած կկարողանա նաև վառելիք լցնել դրա մեջ: 2017 թ-ից ամենագնացներ կսկսեն արտադրել նաև «Բենթլի», «Մազերատի» և «Լամբորջինի» ընկերությունները: Դրանց բազային գինը, ինչպես սպասվում է, կլինի 200 հազար դոլարի սահմաններում:

Առաջարկում ենք ծանոթանալ աշխարհի ամենաթանկ ամենագնացներին համաշխարհային շուկայում այսօրվա դրությամբ:

10. Lexus LX 570, թողարկվել է 2014 թ-ին, 83 540 դոլար

1

LX 570 մոդելի ամենագնացը Lexus-ը ներկայացրել էր 1996 թ-ին: LX տառերը նշանակում են «շքեղ մարդատար ավտոմեքենա մեծ տարողությամբ», որը մոլորության մեջ է գցում, քանի որ խոսքը գնում է ամենագնացի մոդելի մասին: Այն հագեցած է 5.7 լիտր V-8 383 ձիաուժ հզորությամբ շարժիչով և 6 աստիճան փոխանցման տուփով: 2014 թ-ի մոդելում հայտնվել է Crawl Control ֆունկցիան, որն օգնում է ղեկավարել մեքենան ճանապարհներից դուրս երթևեկելիս: Դրա ակտիվացման դեպքում ABS համակարգն անջատվում է, և մեքենան ղեկավարվում է համակարգչի միջոցով: Եթե հանդիպում է ճանապարհի բարդ հատված, չկա անհանգստանալու կարիք, միայն շրջում ենք ղեկը:

2

3

 

9. Land Rover Range Rover Sport Autobiography: 92 400 դոլար

4

Jaguar կորպորացիայի դուստր Land Rover ընկերությունը հանդիսանում է ճանաչված ամենագնացների արտադրող: Range Rover Sport մեքենայի Autobiography 2014 սերիան թողարկված է սահմանափակ քանակությամբ: Այն ունի 5 լ V-8 շարժիչ` 510 ձիաուժ հզորությամբ: Հենց հզորությունը և սահմանափակ քանակությունն էլ թելադրում են մեքենայի արժեքը` 92 400 դոլար:

5

6

 

 

8. BMW X6-M, թողարկվել է 2014 թ-ին, 93 900 դոլար

7

BMW X6-M-ի 2014 թ-ի մոդելը կարող է համարվել նման մոդելների մեջ ամենամրցավազքայինը պատմության մեջ: Ընկերությունն այն համարում է շքեղ մարդատար ավտոմեքենա մեծ թողունակությամբ` ընկած սեդանի և ամենագնացի միջև: Դա նշանակում է, որ մեքենան ավելի է, քան ամբողջական սեդանը և զիջում է միջին չափի ամենագնացին: BMW-ի ղեկավարման համակարգը հիշեցնում է դրագստեր` ավտոարշավի մասցնակցող թեթև մեքենա` հզոր շարժիչով: Ավտոմեքենան ունի 4.4 լ V-8 շարժիչ` 555 ձիաուժ հզորությամբ: Գինը կազմում է 93 900 դոլար: Արժե նշել, որ անհրաժեշտ է անցկացնել թեստ-դրայվ գնումից առաջ, քանի որ ավտոմեքենան շատ հզոր է, արագ, կոմպակտ և համարվում է անսովոր ամենագնացի վարորդի համար:

8

 

 

7. Cadillac Escalade ESV HPE 550, 2015 թ-ի թողարկման, 105 025 դոլար

9

Cadillac Escalade ESV մոդելը շքեղ ամենագնաց է: Նրա առավելությունների թվում պետք է նշել չափերը, ոճը և հարմարավետությունը: Արժեքը` 89 075 դոլար: 2015 թ-ին սպասվում է կատարելագործված մոդելի թողարկումը, որը կարժենա 15 950 դոլարով ավելի: 105 025 դոլարի դիմաց կարելի է ստանալ Hennessy Performance Engineering ընկերության տուրբոխթան շարժիչ: Hennessy փաթեթը ներառում է նաև սառեցման համակարգ, 6.2 լիտրանոց V-8 շարժիչին անցում, որի հզորությունը կազմում է 557 ձիաուժ:

2015 Cadillac Escalade

 

 

6. Mercedes-Benz GL 63 AMG, թողարկված` 2014 թ-ին, 118 160 դոլար

11

G սերիան ամենագնացների ամենակատարելագործված մոդելն է, որը թողարկվել է Mercedez-Benz գերմանական ընկերության կողմից: GL ընտանեկան ամբողջական մոդել է: Այն ունի երեք շարք նստարաններ, որոնք թույլ են տալիս հարմարավետ նստել մինչև 7 մարդու: Սակայն մեքենան շատ արագ է: Չնայած 3 տոննա քաշին, 60 կմ/ժ արագությանը մեքենան հասնում է 4.8 վայրկյանում: Ամենագնացի առավելություններից է 5.5 լիտր V-8 շարժիչը` 550 ձիաուժ հզորությամբ: Այն հզորության և չափերի հրաշալի համադրություն է, որը թույլ է տալիս ավտոմեքենային տանել 3.4 տոննայանոց կցասայլ: Ահա թե ինչու է այն արժենում 118 160 դոլար:

2013 Mercedes-Benz GL63 AMG

 

 

5. Mercedes-Benz G63 AMG, 2014-ի թողարկման, 135 150 դոլար

13

G63 AMG-ն G սերիայի միջին չափի մոդել է: Անսովոր է, որ միջին չափի ամենագնացն ավելի թանկ արժենա Mercedez Benz-ի ամբողջական մոդելից, սակայն G63 AMG մոդելն իր հեղինակության և ճանաչվածության շնորհիվ արժենում է 135 150 դոլար: Ինչպես ամբողջական մոդելը, սա ևս հագցած է 5.5 լիտր AM երկտուրբո շարժիչով: Այն հավաքվել և տեղադրվել է ավտոմեքենայում ձեռքով: Դրան մասնակցել է Mercedes-Benz գործարանի բարձր որակավորում ունեցող 50 աշխատակից: Շարժիչի վրա տեղադրված է ցուցանակ` վարպետի անունով և ստորագրությամբ:

14

 

 

4. Porsche Cayenne Turbo-S, 2014 թ-ի թողարկման, 146 000 դոլար

15

Porsche ընկերությունը թողարկել է Cayenne ավտոմեքենան 2002 թ-ին: Turbo S մոդելը համադրում է սպորտային ավտոմեքենան և միջին չափի ամենագնացը: Cayenne-ի բազային գինը կազմում է 60 000 դոլար, իսկ Turbo S մոդելը 2014 թ-ին վաճառվում է 146 000 դոլար: Այն ունի 4.8 լիտր թվին-տուրբո V-8 շարժիչ` 550 ձիաուժ հզորությամբ: Նմանատիպ ավտոմեքենաները հիմնականում դժվար է կառավարել, սակայն ոչ սա: Porsche-ի ինժեներներն այնպես են հավասարակշռության բերել ավտոմեքենան, որ հավասարափաչ է բաշխված ամբողջ ավտոմեքենայով, կահավորված է ղեկավարվող կախոցով: Չնայած Cayenne ավտոմեքենան համարվում է հզոր, գնորդները հաճելիորեն զարմացած էին Turbo և GTS հնարավորություններով: GTS մոդելն ունի մեծ հզորություն` շարժիչի ձայնը խլանում է տուրբոկոմպրեսորի միջոցով: Cayenne Turbo մեքենան զգալիորեն էժան է, քան Trbo-S-ը և ունի 50 ձիաուժ ավելի քիչ հզորությամբ շարժիչ:

16

 

 

3. Land Rover Range Rover Autobiography Black, 2014-ի թողարկման, 184 105 դոլար

17

Ինչպես Sport Supercharged Autobiography ավտոմեքենան, Range Rover Autobiography Black մեքենան արտադրվել է սահմանափակ քանակությամբ` որպես 2014 թ-ի կատարելագորված տարբերակ: Range Rover-ը միջին չափի մոդել է: Այն կարժենա 184 105 դոլար: Ավտոմեքենան ունի 5 լիտր V-8 տուրբոխթանով շարժիչ` 503 ձիաուժ հզորությամբ: Ավտոմեքենան 100 կմ/ժ արագության հասնում է 5.1 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը կազմում է 250 կմ/ժ: Autobiography Black մոդելում տեղադրված է էլեկտրոնային կառավարման Terrain Response համակարգի երկրորդ սերնդի համակարգ: Այն ճանաչում է գետնի բնույթը և սարքերը և մեխանիզմները հարմարեցնում է ճանապարհատեսակին և եղանակային պայմաններին:

18

19

 

 

2. Mercedes-Benz G63 AMG 6×6, 2015 թ-ի թողարկման, 615 000 դոլար

20

Mercedes-Benz G63 AMG 6×6 մեքենայի առավելությունն ինժեներական լուծումներն են: Այն արժե 615 000 դոլար, և ոչ միայն այն պատճառով, որ հագեցած է աշխարհում ամենալավ շարժիչով, այլ նաև տպավորիչ չափերով: AMG 6×6 մոդելի բարձրությունը կազմում է 2.4 մետր և 5.8 մետր երկարությամբ: Անիվների տրամագիծը կազմում է 91.5 սմ: Այն ամենամեծ և ամենաշքեղ ամենագնացն է:

 

 

1. Dartz Prombron, 2015 թ-ի թողարկման, 1,25 մլն դոլար

21

Այն բանից հետո, երբ Kombat Armouring ընկերությունը թարմացրեց իր արտադրությունը և առանձնացավ Laura Group-ից, այն դարձավ լատվիական մասնավոր Dartz ընկերություն: Վերջինս մասնագիտացած է հզոր ամենագնացների արտադրությունում. օրինակ` T-98 ավտոմեքենան: Dartz Prombron մոդելն ամենաթանկ ամենագնացն է: Այն հագեցած է V-8 Duramax շարժիչով` 400 ձիաուժ հզորությամբ: Մեքենան պատված է Kavler ընկերության հատուկ մանրաթելերով: Այն անխոցելի է նույնիսկ գնդացրի, ականի և նռնակի նկատմամբ: Ավտոմեքենայի ապակիները զրահապատ են:




Լրահոս