Հայտնի է, որ ֆիլիպինցի բռնցքամարտիկ Մենի Պակյաոն ընդունել է Ֆլոյդ Մեյվեյզերի առաջարկած բոլոր պայմաններն ու պատրաստ է մենամարտել նրա հետ: Մեյվեյզերը նույնպես խոսել է հավանական մենամարտի մասին՝ պատասխանելով Պակյաոյին:
«Ցանկանում եմ, որ կայանա այդ մենամարտը, բայց շատ դժվար է բանակցել Top Rank-ի հետ: Ես չեմ նստում այստեղ ու մատնացույց անում Պակյաոյին` ասելով, որ ամեն ինչում նա է մեղավոր: Պակյաոն ասում է, որ համաձայնել է բոլոր պայմաններին, բայց նրա կարծիքը ոչինչ չի նշանակում, քանի որ այստեղ նա չէ գլխավորը: Նա ընդամենը զինվոր է շախմատի խաղատախտակին»,- հայտարարել է Մեյվեյզերը: