ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԵՆ
«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը հայտարարություն է տարածել` կապված հուլիսի 19-ին կայանալիք ԼՂՀ նախագահական ընտրությունների հետ:
 «Ազատ եւ թափանցիկ ընտրությունները, ժողովրդական իշխանության իրականացման հիմնական միջոցը լինելուց բացի, ապահովում են պետության առաջընթաց զարգացումը եւ նրանում ժողովրդավարական արժեքների հաստատումն ու պահպանումը»,-մասնավորապես ասված է հայտարարությունում:

ԱՌԱՋԸՆԹԱՑ Է ՏԵՍՆՈՒՄ
«Հայաստանում դեռ շատ բան կա անելու, բայց առաջընթացն ակնհայտ է»: Այս գնահատականը հուլիսի 11-ի մամուլի ասուլիսում հնչեցրել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն` մեկնաբանելով հարցը, թե կարող է «արաբական գարունը» հասնի Հայաստան: ««Հայկական գարունն» արդեն իրականություն է, Հայաստանը փոխվում է եւ չի դադարում փոխվել»,-ասել է դեսպանը: Անրի Ռենոն նշել է, որ երկրում պահպանվում են որոշակի սոցիալ-տնտեսական խնդիրներ, բայց առաջընթաց կա:
Լրագրողների խնդրանքին՝ նշել, թե որ ոլորտներում է առաջընթաց նկատում, դեսպանն արձագանքել է. «Երբ ես սկսում էի իմ առաքելությունը Հայաստանում, այստեղ կար քաղբանտարկյալների խնդիր, մարդիկ, որոնք անազատության մեջ էին հայտնվել 2008-ի մարտի 1-2-ի դեպքերից հետո: Այժմ նման հարց չկա»: Դեսպանի խոսքով՝ փոփոխություններ նկատվեցին վերջին խորհրդարանական ընտրությունների ընթացքում, եւ բոլոր դիտորդները համակարծիք էին, որ առաջընթաց կա՝ հատկապես լրատվամիջոցներով քարոզարշավի լուսաբանման առումով:

ՄՈՐՄՈՆՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՈ՞Ւ
«Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանը երեկ, անդրադառնալով «Սիվիլիթաս» հիմնադրամի ֆինանսավորման աղբյուրներին, նշել է, որ հիմնադրամը մորմոնների կողմից հսկայական նվիրատվություններ է ստացել: «Պիտի պարզվի, թե ինչու է այն ֆինանսական աջակցություն ցուցաբերում «Սիվիլիթաս»-ին»,-ասել է Ամարյանը:

ԻՆՉՆԵՐԻՆ Է ՊԵՏՔ
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերով մշտական հանձնաժողովն առաջիկայում չի պատրաստվում քննարկել «Հարսնաքար»-ի դեպքն ու գործի քննության առթիվ քննարկում կազմակերպել: Այս մասին «Ա1+»-ին ասել է հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

ՏԵՍՆԵՍ` ՈՒՄ ՆԿԱՏԻ ՈՒՆԻ
«Մեզ պետք է այնպիսի թեկնածու, որը կարողանա մարտահրավեր նետել Սերժ Սարգսյանի ռեժիմին։ Դա պետք է լինի մարդ, որը մի կողմից ունի ամենամեծ  համախմբման հնարավորությունը, այսինքն` մի մարդ, որի հեղինակությունն այնքան հզոր է, այնքան անհերքելի է, որ նրա շուրջ կհավաքվեն առավելագույն քանակով քաղաքական ուժերը, մյուս կողմից` դա լինի մի մարդ, որն անկաշառ է, ռեժիմի հետ որեւէ գործարքի չի գնա եւ վճռական կլինի մինչեւ վերջ։ Հասարակությունը թող դատի` ով կարող է լինել այդ մարդը»,-անդրադառնալով ցանկալի թեկնածուի ընտրությանը` երեկ ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը։

ՓՈՂՈՑ ԿՈՉԵԼ
Օրերս «Սինջար» եզդիների ազգային միավորման երիտասարդ անդամները բաց նամակով դիմել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին` խնդրելով Երեւանի փողոցներից մեկը կոչել եզդի հերոս Ջհանգիր Աղայի անունով: Նամակը ստորագրել են 300 եզդի երիտասարդներ:




Լրահոս