ԿՀՐԱՊԱՐԱԿԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի հանրապետական կուսակցությունը մինչեւ հիմա գաղտնի է պահում այրված տանիքի վերանորոգման արժեքը: Հիշեցնենք, որ մայիսի 22-ին այրվել էր Երեւանի Մելիք-Ադամյան փողոցում գտնվող ՀՀԿ-ի կենտրոնական գրասենյակը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց. «ՀՀԿ-ն ամեն տարի հաշվետվություն է հրապարակում: Երբ այս տարվա հաշվետվությունը լինի, մենք կներկայացնենք»: Հարցին, թե ինչու է այսքան ուշանում հրդեհի պատճառների բացահայտումը, պատասխանեց. «Հրդեհի բացահայտման հետ կապված՝ դիմե՛ք արտակարգ իրավիճակների նախարարություն»: Իսկ ԱԻՆ-ից տեղեկացրին, որ այն դեռ փորձաքննության փուլում է:




Լրահոս