Ուրուգվայի նախագահը կոչ է անում ընդունել Հայոց ցեղասպանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան մինչ պաշտոնավարման ավարտը հանդիպել է Ուրուգվայի հայ համայնքի անդամներին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը` վկայակոչելով CausaArmenia.org­ը, հանդիպմանը Մուխիկան ընդգծել է հայ համայնքի ներդրումն Ուրուգվայում եւ կարեւորել հանգամանքը, որ Ուրուգվայն առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանություն:

Մուխիկան, ընդառաջելով հայ համայնքի խնդրանքին, համաձայնել է իր բարձր հովանավորությունը Հայոց ցեղասպանության 100­-րդ տարելիցի կապակցությամբ Ուրուգվայում տեղի ունենալիք ձեռնարկներին:

«Գիտեմ, որ թուրքերը կնեղանան, սակայն համոզված եմ, որ Ցեղասպանություն է տեղի ունեցել, և եթե կարող եմ օգտակար լինել՝ սիրով համաձայն եմ ընդունել այդ առաջարկը: Թուրքերը պետք է սովորեն համբերություն ունենալ, աշխարհում, պետք է լինի բազմակարծություն, եւ մենք պետք է հարգենք այն, այլապես հնարավոր չի լինի ապրել»,­-ասել է նա` հավելելով, որ նվազագույնը, որ պետք է անի թուրքական պետությունը, ինքնաքննադատության քաջություն ունենալն է՝ ընդունելու կատարված բարբարոսություններ:

Խոսե Մուխիկայի պաշտոնավարման օրոք Հայաստանի եւ Ուրուգվայի հարաբերություններն էլ ավելի ամրապնդվեցին, մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցությունն ավելի խորացավ:

Նախագահ Մուխիկայի օրոք Ուրուգվայում օրենք ընդունվեց Մոնտեվիդեոյում Հայոց ցեղասպանության թանգարան կառուցելու վերաբեյալ: Գործում է Ուրուգվայ­
Հայաստան խորհրդարանական բարեկամության խումբը: Այս տարվա սկզբին էլ Ուրուգվայի ԱԳ նախարար Լուիս Ալմագրոն հայտարարել էր Լեռնային Ղարաբաղի
միջազգային մակարդակով ճանաչման անհրաժեշտության մասին` կարեւորելով ազգերի ինքնորոշման փաստը:

Երկկողմ հարաբերություններին նպաստեց նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի 2014թ. հուլիսին կատարած այցը Ուրուգվայ:

2014­-ի դեկտեմբերին անցկացված ընտրություններում Ուրուգվայի նախագահ է ընտրվել Տաբարե Վասկեսը, որը պետության ղեկավարի պաշտոնում Խոսե
Մուխիկային կփոխարինի այս տարվա մարտի 1­-ից:




Լրահոս