Մահացել է Գանայի նախագահը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ 68 տարեկանում մահացել է Գանայի նախագահ Ջոն Էվանս Աթթա Միլսը։ Նրա մահվան պատճառների մասին առայժմ չի հաղորդվում։ Միլսը նախագահ էր դարձել 2009 թվականին՝ 0.5 տոկոսից էլ քիչ տարբերությամբ հաղթելով իր հիմնական մրցակցին։ Մինչ այդ՝ 1997-2001 թթ. նա զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը։ Միլսի մահվանից ժամեր անց երկրի նախագահի պարտականությունների կատարմանն է անցել փոխնախագահ Ջոն Դրամանի Մահաման։




Լրահոս