Մեքենան ընկել է Ազատ գետը. մեկ զոհ, մեկ վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` հուլիսի 25-ին, ժամը 01.13-ին տեղեկություն է ստացվել, որ Ազատավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ մարզային փրկարարական ջոկատը:
Դեռեւս չպարզված հանգամանքներում` “Ֆոլքսվագեն գոլֆ” մակնիշի 32 ՕՏ 265 համարանիշի (վարորդ` 39-ամյա Գ. Միրզախանյան) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել Ազատ գետը:
Մինչ հրշեջ-փրակարարների դեպքի վայր հասնելը` Գ. Միրզախանյանը եւ ուղեւոր` 42-ամյա Ա. Ազատյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են Արտաշատ քաղաքի հիվանդանոց, որտեղ Ա. Ազատյանը մահացել է: Բժիշկները Գ. Միրզախանյանի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Ավտոկռունկի օգնությամբ ավտոմեքենան դուրս է բերվել գետից:




Լրահոս