Հղի մարզուհին մասնակցելու է Օլիմպիական խաղերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Մալայզիացի մարզուհի Նուր Սուրանի Մոհդ Թաիբին, գտնվելով հղիության 8-րդ ամսում, պատրասվում է  մեկնել Լոնդոն եւ մասնակցել ամառային Օլիմպիական խաղերին,- գրում է ИТАР-ТАСС-ը: Նա կդառնա պատմության մեջ 4-րդ կինը, ով հղի լինելով կմասնակցի Օլիմպիական խաղերին: 29-ամյա մարզուհին, մասնակցելու է հրաձգության մրցումներին: Նա կլինի խաղերը լուսաբանող լրատավամիջոցների ուշադրության կենտրոնում` իր կարգավիճակի պատճառով:  “Լոնդոնում ես պատրաստվում եմ ունենալ կյանքիս լավագույն ելույթը, իսկ բաղձալի մեդալը շահելու դեպքում, ես կհամարեմ, որ դա օրհնանք է դեռևս չծնված երեխայիս կողմից”,- նշել է նա:
 




Լրահոս