Բերդաշենում դանակահարել են գյուղապետարանի աշխատակցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները պարզել են, որ Բերդաշեն գյուղի բնակիչներ, 1981 թ. ծնված Ֆրունզիկ Ա.-ն, 1980 թ. ծնված Սամվել Հ.-ն և 1983 թ. ծնված Ռաֆիկ Հ.-ն հուլիսի 15-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ոգելից խմիչք օգտագործած վիճակում Հովտուն գյուղում շուրջ 20 րոպե վիճաբանել են 1955 թ. ծնված Սամվել Գ.-ի հետ և հայհոյել նրան։
Ըստ Ոստիկանության կայքի՝ երբ գյուղապետարանի աշխատակիցը` 1976 թ. ծնված Շիրազ Շ.-ն, փորձել է կարգի հրավիրել նրանց, Ռաֆիկ Հ.-ն սուր կտրող-ծակող գործիքով խփելէ նրա ձեռքին և պատճառել վնասվածք:
Շիրազ Շ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ֆրունզիկ Ա.-ին, Սամվել Հ.-ին և Ռաֆիկ Հ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:  Կատարվում է հետաքննություն:
 




Լրահոս