ՓՈՐՁՈՒՄ ԵՆ ՉՍՊԱՍԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս ՀՀՇ ԵՄ միությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ կոչ էր անում հայաստանյան կուսակցությունների երիտասարդական կառույցներին հավատարիմ մնալ 2012թ. փետրվարի 26-ին ընդունված իրենց համատեղ հայտարարությանը, որի 4-րդ կետի համաձայն՝ նրանք դատապարտում են քաղաքական հայացքների հետեւանքով երիտասարդների հետապնդումները եւ ակնկալում սկզբունքային դիրքորոշում կատարվածի առնչությամբ: «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե պատրաստվում են արդյոք հայտարարությանը միանալ «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցության երիտասարդները՝ դատապարտելով ՀԱԿ ակտիվիստների հանդեպ կայացված անարդար վճիռը: ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ներկայացուցիչ Հարություն Մելիքյանը պատասխանեց, թե իրենք տեղյակ չեն հայտարարությունից: «Եթե տեղյակ լինեինք, կպատասխանեինք, փորձում ենք կապ հաստատել իրենց հետ՝ հասկանալու, թե ինչ նախաձեռնություն է»,- բացատրեց նա՝ հավելելով, որ իրենք թեեւ չեն սպասում կոնկրետ դիմումի,  այնուամենայնիվ, պետք է հասկանան, թե ինչի մասին է խոսքը:




Լրահոս