ՈՒՂԵՎՈՐԸ ՄԱՀԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ՝ հուլիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 34-րդ կիլոմետրին Երեւանի Մամիկոնյանց 40/2 շենքի բնակիչ 26-ամյա Աղաս Մկրտչյանը, վարելով «Մերսեդես C 280» մակնիշի 09 ԼՏ 282 համարանիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին եւ մոտ 20 մետր գլորվելով՝ հայտնվել գետում: Վթարի հետեւանքով ավտոմեքենայի ուղեւորը՝ Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղի բնակիչ 34-ամյա Զատիկ Թորոսյանը, տեղում մահացել է, իսկ մյուս ուղեւորը՝ Աբովյան քաղաքի Դարանի 6/53 շենքի բնակիչ 29-ամյա Հակոբ Դովլաթյանը, որն աշխատում է «Սամկոն» ՍՊԸ-ում, եւ վարորդը ստացել են մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել «Հրազդան» բժշկական կենտրոն: Մինչ փրկարարների ժամանումը, վիրավորներին ձորից դուրս են բերել եւ հիվանդանոց տեղափոխել վթարի վայրի հարեւանությամբ գտնվող մեղվապահները: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհային երթեւեկության եւ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:




Լրահոս