ՆԵՏԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսի 22-ին՝ ժամը 00:30-ին, ոստիկանության ծառայողները Երեւանի Գյուրջյան փողոցից բերման են ենթարկել տաքսի ծառայություններից մեկի վարորդ, 1972թ. ծնված Սուրեն Ա.-ին՝ BYD մակնիշի տաքսի ավտոմեքենայով: Վերջինս, ոստիկանության ծառայողներին նկատելով, ստվարաթղթե փաթեթ է նետել մեքենայի պատուհանից: Փաթեթի մեջ հայտնաբերվել է մոտ  0,001 գ դեղնականաչավուն կանեփանման զանգված, որը ոստիկանության ծառայողների կողմից ներկայացվել է բաժին: Նշանակվել են փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս