ՈՒԶՈՒՄ Է ՄԻԱՆԱԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աստղային երկարակյաց զույգերից մեկը՝ Ջոնի Դեփն ու Վանեսսա Պարադին, նախկինում հայտնել էին իերնց հարաբերությունների խզման մասին, սակայն օրեր առաջ նրանց տեսել են Ֆրանսիայի հարավում միասին հանգստանալիս: Զույգը պնդում է, որ պահպանում է ջերմ հարաբերությունները երեխաների համար: Նրանք ունեն երկու համատեղ երեխա՝ 13-ամյա Ռոզան եւ 9-ամյա Ջեքը: Սակայն զույգի մտերիմ ընկերներն ասում են, որ Դեփը մտածված է գնացել Վանեսսայի եւ երեխաների մոտ՝ փորձելով վերականգնել իրենց նախկին հարաբերությունները: Հիշեցնենք, որ դերասանները ծանոթացել են 1998թ. Ռոման Պոլանսկու ֆիլմի նկարահանման ընթացքում: Այդ պահից ի վեր նրանք միասին են, սակայն այսքան տարվա ժամանակ չեն օրինականացրել իրենց հարաբերությունները:




Լրահոս