ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ապրում եմ Նոր Նորքի 1-ին զանգվածում: Ինձ արդեն 5-րդ անգամ տուգանում են նույն փողոցում արագությունը գերազանցելու համար: Արագաչափը տեղադրված է Ռուբինյանց փողոցում, որտեղ հայտարարեցին, որ արագաչափը սխալ է աշխատել, ու տուգանվածները կարող են զեղչով մուծումներ կատարել: Ինձ ասացին, որ գնամ, դիմում գրեմ, ես էլ գնացել գրել եմ, բայց հիմա ինձ ասում են, թե մայիսի 19-29-ն ընկած ժամանակահատվածում եղածներն են զեղչում: Ես տուգանվել եմ ապրիլին, մայիսին ու հունիսին: Եթե ես գիտեմ, որ էդ փողոցում արագաչափ կա, ես ո՞նց կարող էի 5 անգամ էլ արագությունը խախտել, այսինքն՝ էլի լավ չի աշխատում այդ արագաչափը, ինչի համար ինձ 70 հազար դրամ տուգանել են: Խնդրում եմ՝ նորի՛ց ուսումնասիրեք ու տեսե՛ք, թե ով է մեղավոր:

Գառնիկ Սահակյան, 63 տարեկան, վարորդ

ՊԱՏԱՍԽԱՆ. Գառնիկ Սահակյանի նկատմամբ Ռուբինյանց փողոցում լուսանկարահանող արագաչափ սարքի միջոցով հայտնաբերված իրավախախտումների համար 28.04.12թ. «ՎԱԶ-21083» մակնիշի 20 00 951 համարանիշի ավտոմեքենայով 40 կմ/ժ առավելագույն արագություն սահմանող ճանապարհային նշանի ազդման գոտում 56 կմ/ժ արագությամբ երթեւեկելու համար կայացված որոշմամբ նշանակվել է տուգանք՝ 10.000 դրամի չափով:
10.05.12թ. նույն փողոցում 52 կմ/ժ արագությամբ երթեւեկելու համար կայացված որոշմամբ նշանակվել է տուգանք՝ 30.000 դրամի չափով:
18.05.12թ. նույն փողոցում 55 կմ/ժ արագությամբ երթեւեկելու համար կայացված որոշմամբ նշանակվել է տուգանք՝ 10.000 դրամի չափով:
01.06.12թ. նույն փողոցում 57 կմ/ժ արագությամբ երթեւեկելու համար կայացված որոշմամբ նշանակվել է տուգանք՝ 10.000 դրամի չափով:

շարունակելի
ՀՀ ոստիկանության ՀԿԼ վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գառնիկ Սահակյանը թերեւս ճիշտ կանի՝ երբեք Ռուբինյանց փողոցով իր մեքենան չվարի:




Լրահոս