ԱՆԺԵԼԱՆ ՍՊԱՌՆԱՑԵ՞Լ Է ՓԱՍՏԱԲԱՆԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ հայտնի դերասանուհի Անժելա Սարգսյանի «տղամարդու»՝ Կարեն Արայանի փաստաբան Կիմա Սարյանին վերջերս Անժելան նախազգուշացրել է, որ իրեն «խելոք պահի»: Դերասանուհին փաստաբանին մեղադրել է դատարանում լարվածություն ստեղծելու համար եւ զգուշացրել, որ չփորձի Կարենին պաշտպանել, այլապես ինքն այլ քայլերի կդիմի: «Ժողովուրդ»-ը փորձեց տեղեկությունը ճշտել Արայանի փաստաբանից, սակայն վերջինս ասաց, թե նման բան չի եղել. «Ես դա առաջին անգամ ձեզանից եմ լսում՝ չնայած շատ կուզեի, որ նման բան լիներ, բայց նման բան չի եղել»: Ի դեպ, երեկ Կարեն Արայանի մայրը հայտարարել է, թե Անժելա Սարգսյանի պոռնոլուսանկարները տարածվել են երկու կայքից, որոնք պատկանում են դերասանուհուն:




Լրահոս