Ռուս սահմանապահները հայ-թուրքական սահմանին հայտնաբերել են սահմանախախտի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում Ռուսաստանի ԴԱԾ վարչության աշխատակիցները մարտի 1-ի գիշերը ձերբակալել են սահմանախախտի, ով ապօրինի կերպով հատել է հայ-թուրքական սահմանը, գրում է «Ինտերֆաքսը»:

Ինչպես հրատարակչությանը հայտնել են վարչությունից, ազդանշանային համակարգի գործելուց մի քանի ժամ անց սահմանախախտը հայտնաբերվել է: Նրա մոտ հայտնաբերվել է Չեխիայի հանրապետություն վերադառնալու մասին վկայական: Ձերբակալվածը հանձնվել է Հայաստանի ազգային անվտանգության ուժերի աշխատակիցներին: Ձերբակալվածի քաղաքացիությունը չի հայտնվում:

ԱԱԾ մամուլի ծառայությունից Armlur.am-ը փորձեց ճշտել` արդյոք փետրվարի 21-ից անհետացած պայմանագրային զինծառայող Արթուր Աֆյանն է գտնված քաղաքացին,դրական պատասխան տվեցին, սակայն հետագայում տեղեկացրեցին, որ թյուրիմացություն է տեղի ունեցել և գտնվածը Չեխիայի քաղաքացի է:




Լրահոս