Նորքի տներից մեկի դռանը կախված նռնակ է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 2-ին, ժամը 11.04-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Նորքի 6-րդ փողոցի տներից մեկի դռան բռնակից կախված է նռնակ. անհարաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ ՕԽ-ն, ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:

ՀՆՓԱԻԿ սակրավորները վնասազերծել են «ՌԳԴ-5» տեսակի մարտական նռնակ և հանձնել ոստիկանության աշխատակիցներին:




Լրահոս