Բորիս Նեմցովի ընկերուհի ֆոտոմոդելին սպառնում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինացի ֆոտոմոդել Աննա Դուրիցկայան, ով դարձել է ռուս քաղաքագետ Բորիս Նեմցովի սպանության վկա, հայտարարել է, որ իր հասցեին սկսել են սպառնալիքներ հնչել անհայտ անձանցից:

Մարտի 5-ին աղջիկը համապատասխան հայտարարությամբ դիմել է Ուկրաինայի Կիևի մարզի ՆԳՆ գլխավոր վարչություն՝ հայտնելով, որ անհայտ անձինք սպառնացել են նրան, երբ նա գտնվել է իր ծնողների տանը:Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել:

Ներկայում Դուրիցկայային պաշտպանելու քայլեր են ձեռնարկվում: Մինչդատական հետաքննության ընթացքը վերցված է Ուկրաինայի գլխավոր դատախազի անձնական վերահսկողության ներքո, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:




Լրահոս